Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

ՀԲ-ն 40 մլն դոլար կտրամադրի Հայաստանին` էներգամատակարարման համակարգը բարելավելու համար

ՀԲ-ն 40 մլն դոլար կտրամադրի Հայաստանին` էներգամատակարարման համակարգը բարելավելու համար
03.07.2014 | 12:37

Համաշխարհային բանկը 40 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի Հայաստանին՝ որպես Էներգամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում: Այն թույլ կտա մեծացնել ընթացքի մեջ գտնվող ծրագրի ազդեցությունը և հոգալ Հայաստանի էներգամատակարարման ցանցի համար մեծ կարևորություն ունեցող երեք ենթակայանների` «Հաղթանակի», «Չարենցավան-3»-ի և «Վանաձոր-1»-ի վերակառուցման ծախսերը: Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի էներգամատակարարման համակարգում հիմնանորոգումներ ու վերազինումներ չեն եղել, և «Էներգամատակարարման հուսալիության ծրագրի նպատակն է մեծացնել երկրի էներգամատակարարման համակարգերի հուսալիությունը»: «Փոխարինման ընթացքում է գտնվում էներգափոխանցման լարերի շուրջ 230 կմ հատված՝ Հրազդանի ՋԷԿ-ից մինչև Շինուհայր ենթակայան: Այս ներդրումների շնորհիվ էներգափոխանցման համակարգի այդ հատվածում կմեծանան թողունակությունն ու հուսալիությունը՝ նվազեցնելով գծի խափանումները և դրա հետ կապված էներգամատակարարման ընդհատումները»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 50 միլիոն ԱՄՆ դոլար, որից 10 միլիոն ԱՄՆ դոլարը տրամադրելու է ՀՀ կառավարությունը: Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող 40 միլիոն ԱՄՆ դոլարը տրվում է` «փոփոխական տոկոսադրույք, 10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան և 25 տարվա մարման ժամկետ» պայմաններով:

Դիտվել է՝ 1304

Մեկնաբանություններ